News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։01-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ