News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը փորձում է նախապատրաստել տեղեկատվական հիմք մի շարք խոշոր սադրանքների, այդ թվում՝ ռազմական սադրանքների համար: Այդ մասին կիրակի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի» հետ հաղորդման եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Տեղեկատվական հարթակներում ընթանում է, հնարավոր է, մի շարք խոշոր սադրանքների նախապատրաստում: Այդ նպատակով նախապատրաստվում է հասարակական գիտակցությունը, հասարակական կարծիքը: Կոլեկտիվ Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի, անգլոսաքսերի համար չափազանց կարեւոր է ստեղծել տեղեկատվական դաշտ, առանց որի նրանք չեն կարողանա գործել»,-ասել է նա:

«Ինչո՞ւ են նրանք անում դա, ի՞նչ նպատակով: Մենք չենք բացառում հետագայում լայնամասշտաբ տեղեկատվական մանիպուլյացիաների եւ սադրանքների անցկացումը, մենք չենք բացառում նաեւ ռազմական սադրանքները»,-հավելել է դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ Բրիտանիայի ԱԳՆ-ն ավելի վաղ նախապատրաստել է տեղեկատվական հոսքն Ուկրաինայում հեղաշրջում նախապատրաստելու համար՝ հույս ունենալով, որ ռուսական կողմը չի արձագանքի ժամանակին:

«Այսօր եղել է Բրիտանիայի ԱԳՆ-ի տեղեկատվական հոսքը: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես է դա իրագործվել: Խոսքը վերաբերում է նյութերին, որոնք հրապարակվել են նրանց պաշտոնական աղբյուրներում եւ որոնք պատմել են, որ, իբրեւ, Ռուսաստանը նախապատրաստում է ինչ-որ հետաշրջում Ուկրաինայում: Նախապես պատրաստվել էր նյութը. ընտրվել էր իրենց տեսանկյունից հրապարակման հարմար ժամ՝ Մոսկվայի ժամանակով գիշերը 01:30-ին,-ասել է նա:-Նրանք համարում են, որ մենք չենք արձագանքի եւ նախապես ուղարկել են նյութը ԶԼՄ-ների միջոցով: Մենք արձագանքել ենք եւ կշարունակենք արձագանքել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ