News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Քեմբրիջում Travelodge Orchard Park հյուրանոցում փախուստի է դիմել ռոբոտ փոշեկուլը: Փախուստի մասին հայտնել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը՝ թողնելով համապատասխան գրառումը Reddit սոցիալական ցանցում: Նա խնդրել է օգտատերերին օգնել որոնման գործում, քանի որ ռոբոտը կարող է գտնվել ամենուր: Այդկերպ ռոբոտ փոշեկուլն արագ դարձել է սոցիալական ցանցերի աստղը, գրում է Planet Today-ը:

Սովորաբար ռոբոտը, կատարելով իր աշխատանքը, տեսել է պատնեշը մուտքի մոտ եւ վերադարձել տարածք, սակայն վերջին անգամ որոշել է փախնել: Հյուրանոցի աշխատակիցը կատարել է գրառում՝ խնդրելով օգնել փախուստի դիմած փոշեկուլին գտնելու գործում եւ կապնվել է նրանց հետ, ովքեր կարող էին սարքն ինքնուրույն վերցնել:

«Եթե դու նրան տեսնես, վերադարձրու, եւ մենք կհյուրասիրենք քեզ խմիչքով մեր բարից: Այդ սարքերը չեն համատեղվում ոչ մի այլ լիցքավորման սարքի կամ կայանի հետ, ուստի մարտկոցի լիցքաթափումից հետո դրանք անօգուտ են: Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը, հավանաբար, վերցրել է այն, սակայն կա հույս, որ այն կվերադառնա: Ես կարոտում եմ նրան: Շնորհակալություն»,-գրել է աշխատակիցներից մեկը:

Ներկայում գրառումը հեռացրել են: Հաջորդ առավոտյան փախուստի դիմած փոշեկուլը հայտնաբերվել է հյուրանոցի ցանկապատի մերձակայքում մաքրուհիներից մեկի կողմից:

Այդ ժամանակահատվածում փոշեկուլը դարձել է իսկական սուպեր աստղ սոցիալական ցանցերում: Մի մասը գովում էր ռոբոտին ազատվելու հուսահատ փորձի համար, մյուսները կատակում էին, որ այն այժմ կարող է հավաքել նաեւ հյուրանոցը շրջապատող տարածքը: Որոշ մարդիկ էլ առհասարակ կասկածել էին, որ այդ քայլն առաջին փուլն էր մարդկությունը ռոբոտների կողմից գրավելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ