News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան:
Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հրաժարական է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Տպել
Ամենաշատ