News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից:

Համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 30 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահն ընտրվում է ԱԺ կողմից:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

Ի դեպ, առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող: Անհրաժեշտ ձայների թիվը 107 պատգամավորի դեպքում կազմում է 80,25~81»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ