News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 24-ին, հրապարակում է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Նախկին նախարարի համար երաշխավորել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար էլ փաստաբանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ. գրավի չափն էլ թողնվել է դատարանի հայեցողությանը։

Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է  իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահը տեղի է ունեցել գերդոզավորման հետեւանքով. Ոստիկանություն
Այդ մասին են վկայում փորձաքննության արդյունքները...
Մահացու ելքով վրաերթի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է
«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության...
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ «BMW 750»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման...
Coca-Cola-ի նախկին քիմիկոսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել առեւտրային գաղտնիքի գողության համար
Մեղադրող կողմը հայտարարել է, որ կինը հույս ուներ BPA չպարունակող ծածկույթների արտադրություն բացել Չինաստանում...
Նիգերիայում ուսանողուհին ծեծի ենթարկվել եւ այրվել համակուրսեցիների կողմից «սրբապիղծ» մեկնաբանությունների համար
«Նա իսլամի մարգարեի մասին սրբապիղծ մեկնաբանություններ պարունակող ձայնագրություն էր արել եւ տեղադրել խմբում...
Ամենաշատ