News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Երիտասարդական լիբերալ շարժումն ընդունել է 1915 թվականի հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու բանաձև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Երիտասարդական լիբերալ շարժումը Ավստրալիայի լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է: Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը երկրի խոշոր քաղաքական ուժերից մեկն է և ներկայում դաշնային կառավարությունում է՝ վարչապետ Սքոթ Մորիսոնի գլխավորությամբ;

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս Ավստրալիայի հասարակությունում 1915 թվականի ցեղասպանությունների ճանաչման աջակցող քննարկումների ընդլայնումը, ինչը հակասում է Մորիսոնի կառավարության քաղաքականությանը, որը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:

«Այս բանաձևը ցույց տվեց, որ ապագա առաջնորդները կոչ են անում իրենց ներկա առաջնորդներին միասնական և համերաշխություն հայտնել հայ-ավստրալական, ասորա-ավստրալական և հույն-ավստրալական համայնքներին՝ անդրադառնալով անցյալի և ներկա անարդարություններին, որոնք մնում են անպատիժ»,-նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը՝ ողջունելով Երիտասարդական լիբերալ շարժման որոշումը։

2020 թվականին երիտասարդ լիբերալները ընդունել էին համանման բանաձև, որը ճանաչել և դատապարտել է 1915 թվականի հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունները և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ. Փաշինյանը՝ Բլինքենին
Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև…
Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը...
«Կարո՞ղ եք ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ ԱԳՆ խորհրդական Վահան Կոստանյանը շրջանցեց հարցը
Հետեւեք Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններին․․․
Մերժում ենք եւ դատապարտում Բրյուսելում պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը. ՀԴԿ հայտարարությունը
Փաշինյանը վերջնական դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը...
Միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն․ Իրանի դեսպանը՝ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին
Հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանում ․․․
Բրյուսելը ապացուցեց, որ Հայաստանը շարժվում է բացառապես Ադրբեջանի օրակարգով. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպմանը գնացել է՝ ընդունելով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հիմքում ընկած ադրբեջանական...
Ամենաշատ