News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը դարձել է մարինացված վարունգների եւ կոռնիշոնների ամենամեծ արտահանողն աշխարհում՝ արտահանելով ավելի քան 123 հազար տոննա նման արտադրանք անցած տարի։ Այս մասին երկուշաբթի տեղեկացնում է The Economic Times թերթը՝ հղում կատարելով Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունից ստացված տեղեկատվությանը։

«Հնդկաստանը  2021թ. ապրիլ-հոկտեմբերին արտահանել է 114 մլն դոլարի 123 846 տոննա մարինացված վարունգ եւ կոռնիշոն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։ Նրա տվյալներով՝ 2020-2021 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլի 1-ից) երկիրը արտահանման համար բեռնաթափել է 223 մլն  դոլարի 223 515 տոննա վարունգ եւ կոռնիշոն։

Վարունգների աճեցումն ու արտադրությունը պահածոյացման համար, դրանց վերամշակումն ու արտահանումը Հնդկաստանում սկսվել են 1990-ականների սկզբին հարավային Քառնատակա նահանգում, իսկ հետո տարածվել հարեւան նահանգներում՝ Թամիլնադում, Անդհրա-Փրադեշում եւ Թելանգանայում։ Կոռնիշոնների աճեցման եւ համաշխարհային արտադրության մոտ 15 տոկոսն այսօր բաժին է ընկնում Հնդկաստանին, նշում է պարբերականը։

Ներկայում հնդկական կոռնիշոններն արտահանվում են ավելի քան 20 երկիր, հիմնական ուղղություններն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան, Իսպանիան, Հարավային Կորեան, Կանադան, Ճապոնիան, Բելգիան, Ռուսաստանը, Չինաստանը, Շրի Լանկան եւ Իսրայելը, տեղեկացնում է The Economic Times-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ