News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արմեն Սարգսյանի հրաժարականի դրդապատճառների մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջնյանը:

«Բարդ է գնահատական տալ իրական եւ տեքստում արտահայտված դրդապատճառների վերաբերյալ։ Դրանք գուցե նույնական են, գուցե՝ ոչ։ Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությունները, իմ կարծիքով, տրամաբանությունից հեռու են, որովհետեւ պարոն Սարգսյանը, երբ ստանձնում էր պաշտոնը, վստահ եմ, որ Սահմանադրությունը կարդացել էր։ Ուստի նույն երգը երգել 4 տարի շարունակ, 4 տարի խոսել լիազորությունների պակասից… ինքը գիտեր այդ պաշտոնի լիազորությունների մասին։

Այն սուղ լիազորությունները, որոնցից ինքն անդադար բողոքում էր, ինքը այդ սուղն էլ չէր իրականացնում՝ բացահայտ հակասահմանադրական օրենքների նկատմամբ իր վերաբերմունքը, բազմիցս ներքաղաքական այս կամ այն ճգնաժամի վերաբերյալ կրավորական կեցվածքը»,-ասաց Մամիջանյանը:

Նա նաեւ հավելեց. «Այո, ինքը լուսանցքում էր շատ ու շատ գործընթացների ժամանակ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության կնքման հետ կապված, ինչպես ինքն էր ասել։ Բայց դրան հակազդելւ որոշակի գործիքակազմ ուներ Արմեն Սարգսյանը: Եթե համարում էր, որ  իր կարծիքը չեն լսում, չեն օգտագործում իրամբողջ գործիքակազմը, այս հրաժարականը կարող էր ավելի շուտ տալ, կարող էր կամովին չհրաժարվել որոշակի գործիքակազմի՝ հօգուտ ԱԺ-ի: Այնպես որ նրա պատճառաբանությունները չեն դիմանում որեւէ քննադատության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ