News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի  բնակիչներն ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Ճանապարհի փակման հետևանքով խցանումը  արդեն հասնում է  1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ