News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խելացի ժամացույցները կարող են սխալ հավաքել տվյալները ճարպակալության եւ մուգ մաշկի պատճառով, հայտնում է The Verge պարբերականը:

Լրագրողները որպես օրինակ նշել են Ֆլորիդայի միջազգային համալսարանի (ԱՄՆ) մասնագետների արդիական գիտական ​​հետազոտությունը։ Դրանում գիտնականները եզրակացրել են, որ մուգ մաշկով եւ ճարպի բարձր մակարդակով մարդկանց մոտ խելացի ժամացույցները կարող են սխալ տեղեկություններ հավաքել. կրելի սարքերի այս թերությունը գլխավոր են անվանել:

Բժիշկները գաջեթների արտադրողներին խորհուրդ են տվել ավելի ճշգրիտ փորձարկել իրենց սարքերը դրանք վաճառքի հանելուց առաջ:

Հետազոտության հեղինակ, դոցենտ Ջեսիկա Ռամելլա-Ռոմանի խոսքով՝ խելացի ժամացույցները բավականին լավ են բավարարում գունատ մաշկ ունեցող եւ  օրգանիզմում ճարպի նորմալ մակարդակով մարդկանց պահանջներին: Փորձն իրականացվել է շուկայում հայտնի Apple Watch 5, Fitbit Versa 2 եւ Polar M600 սարքերի միջոցով։ Բոլոր սարքերը հիմնված են ֆոտոպլետիզմոգրաֆիայի՝ սրտի բաբախյունի տվյալների հավաքման ոչ ինվազիվ մեթոդի վրա: Պարզվել է, որ մելանինով հարուստ մաշկը լույսն ավելի վատ է փոխանցում։ Նաեւ գեր մարդկանց մաշկն ավելի քիչ ջուր է պարունակում, ինչը խանգարում է արյան հոսքին։

Երկու դեպքում էլ սարքերի կողմից հավաքված տվյալները կարող են սխալ լինել: Մուգ մաշկի առկայության դեպքում սենսորի սխալը 10 տոկոս է կազմում, օրգանիզմում ճարպի ավելացման դեպքում այն ​​հասնում էր 60 տոկոսի:

«ՄԶԻ-ի մակարդակի ավելացման եւ մաշկի երանգի մգեցմանը զուգահեռ ազդանշանը նվազում էր», - ասել է Ռամելլա-Ռոմանը: Մասնագետի խոսքով՝ ֆիթնես գաջեթներ արտադրողները պետք է իրենց սարքերը փորձարկեն մաշկի մուգ գույն ունեցող մարդկանց օգնությամբ, ինչպես նաեւ ծրագրում ճարպակալում ունեցողների ներառեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ