News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն կալանավորվել է զինվորականների կողմից եւ պահվում է բանակային կայաններից մեկում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության ծառայության երկու աղբյուրին եւ արեւմտաաֆրիկյան մեկ դիվանագետի։

Radio France Internationale-ի՝ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում գտնվող թղթակիցն, իր հերթին, տեղեկացրել է, որ բազմաթիվ աղբյուրներ հավաստիացնում են, որ նախագահ Կաբորեն կալանավորված է։ Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ խռովարարները պահանջում են Կաբորեի հրաժարականը պետության ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան պաշտոնական հայտարարությունը պետք է լինի առաջիկա մի քանի ժամերին։

AFP-ը տեղեկացրել է, որ պետական հեռուստատեսության շենքի առջեւ երկուշաբթի առավոտյան հայտնվել են դիմակներով զինվորներ։ Համաձայն ստացվող տեղեկատվության՝ ամբողջ գիշերվա ընթացքում իշխանությունները եւ խռովարարների ղեկավարությունը բանակցել են, բանակցություններն ավարտվել են անարդյունք։

Բուրկինա Ֆասոյում բանակային մի քանի կայաններում հունվարի 23-ին տեղի է ունեցել զինվորականների խռովություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ