News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

MacRumors պարբերականի լրագրողները նշել են Apple-ի դիզայնի տեսակետից ամենաանհաջող գաջեթները։ Ցուցակը ներկայացվում է պարբերականի կայքում։

Հեղինակներն ընտրել են այն սարքերը եւ հայտնագործությունները, որոնք վիճելի դիզայն ունեն եւ քննադատվել են օգտատերերի կողմից։ Ցուցակում տեղ է գտել Apple TV-ի վահանակը, որը լրագրողները նշել են ոչ մեծ չափերի պատճառով, ինչի հետեւանքով սարքը մշտապես կորում էր։ Սարքը նաեւ սիմետրիկ է, ուստի այն օգտագործելիս դժվարություններ են առաջանում։ AirPods Max ականջակալների պատյանը քննադատել են բարդ կառուցվածքի եւ այն կորպուսի պատճառով, որն արագ փոշի էր հավաքում եւ շուտ քերծվում։

Ցուցակում է հայտնվել «թիթեռնիկ» տիպի ստեղնաշարը, որն օգտագործվում էր 2015-2019թթ. նոութբուքերում։ «Դրա մեխանիզմը այնքան նուրբ ու փխրուն էր, որ ամենափոքր ավազահատիկը կարող էր շարքից դուրս բերել այն»,- նշում է պարբերականը։ 2013փ. Mac Pro համակարգիչը քննադատվել է ցիլինդրաձեւ լինելու պատճառով, ինչի հետեւանքով դեւայսը շատ դժվար էր հավաքել։ 2017թ. Apple-ի ներկայացուցիչները ընդունել են իրենց սխալը։

Համակարգչային մկնիկը եւ առաջին սերնդի Apple Pencil ստիլուսը քննադատվել են սարքի լիցքավորման առանձնահատկության պատճառով։ Կուտակիչը լիցքավորելու համար պետք էր մկնիկը շրջել եւ թողնել սեղանին այդ վիճակում, իսկ ստիլուսը՝ միացնել iPad-ին։ Հեղինակները նշել են, որ դժվար է հաշվարկել այն սարքերի թիվը, որոնք խափանվել են այն պատճառով, որ լիցքավորման ժամանակ պատահաբար կպել են ստիլուսին կամ պլանշետին։

«Ժամանակ առ ժամանակ անգամ Apple-ն է սխալվում, եւ ընկերության հետեւողականությունը՝ հիմնավորել, թե ինչպես պետք է ստեղծվի ապրանքը, կարող է հանգեցնել օգտատիրոջ զայրույթին»,- ամփոփել են լրագրողները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ