News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը


Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ բարձր հեղինակություն ունի։ Դա հանրապետության գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի գործունեության արդյունքն է։ Այս մասին հունվարի 24-ին Ազգային ժողովի նիստին հանրապետության նոր օմբուդսմենի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ հասարակական հարգանքն ու ակնածանքը, ինչպես նշեց պատգամավորը, ձեւավորվել է մեծ մասամբ Թաթոյանի բարեխղճության շնորհիվ։

«Դուք վիրտուոզ կերպով շրջանցեցիք բոլոր այն հարցերը, որոնք ձեզ տրվեցին ուղիղ, ճակատային եւ որոնք վերը նշված որոշակի սկզբունքայնության դրսեւորում էին պահանջում։ Դուք ոչ մի հարցի հստակ պատասխան չտվեցիք, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ, ցավոք, դուք կդառնաք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օմբուդսմենը, այլ ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով օմբուդսմենի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Ընդ որում, գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը կլրանա միայն 2022 թվականի փետրվարի 23-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ