News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 21-ի ժամը 20.00-ից հունվարի 22-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում Արծվաբերդ գյուղի իրեն վստահված բնակարանի պատշգամբի պատուհանը կոտրելով՝ մտել էին տուն և գողացել սպասք ու տնտեսական ապրանքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունն արել է ինքը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը Արծվաբերդում արել էր նաև այլ գողություններ: Նույն ժամանակահատվածում, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, մի տնից գողացել էր պղնձե և ալյումինե սպասք, մետաղալարեր, հունվարի 8-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մեկ այլ տան պատուհանից մտել և գողացել էր կոնֆետներ, թեյ, հագուստ, 5000 ռուբլի, անվահեց՝ փչովի անվադողով, իսկ հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում մի տնից գողացել էր սպասք, սրբիչներ, ալյումինե և պղնձե կաթսաներ: Պարզվել է նաև, որ հունվարի 21-ի ուշ երեկոյան մի տան բակից գողացել էր «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի մեքենայի մարտկոցը, նկուղից՝ գունավոր մետաղներ և կաթսաներ:

Գողոնն առգրավվել է:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ