News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անօրինականությունների այն շղթան, որն ձեւավորվել էր դեռեւս նախաքննության ընթացքում, հիմա էլ՝ դրա մաս կազմեց դատարանը, որի անօրինական որոշմամբ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» շարունակում է մնալ կալանքի տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Նշենք, որ դատարանը Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով։

Նա նշեց, որ պաշտպանական կողմն այլեւս արդար դատաքննության ակնկալիք չունի այս կազմով դատարանից։

«Մեր մտավախությունները հաստատվեցին։ Չհաստատվեց այն հանգամանքը, որ մակագրությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով եւ այս պահին արձանագրում ենք, որ անկախ ու անաչառ դատարանի հետ գործ չունենք։ Այսինքն՝ անօրինականությունների այն շղթան, որն ձեւավորվել էր դեռեւս նախաքննության ընթացքում, հիմա էլ՝ դրա մաս կազմեց դատրանը, որի անօրինական որոշմամբ պարոն Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ»,- նշեց փաստաբանը։

Դավիթ Գալստյանի մյուս պաշտպան Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի։

Հարցին՝ արդյո՞ք քաղաքական որոշում է, փաստաբանն ասաց՝ եթե օրենսդրությամբ որեւէ կերպ նախատեսված է անձին կալանքից ազատելու, ապա այս գործով բոլոր փաստական տվյալները կար. «Երբ ասում ենք, որ սա իրավաբանություն չի, նկատի ունենք, որ այս պրոցեսներն օրենքի տրամաբանության մեջ չեն տեղավորվում՝ թե քաղաքական որոշում է, թե այլ շրջանակների արժեքների որոշում է՝ այս պահին զերծ կմնամ գնահատականներ տալու»,- նշեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ամբաստանյալի կարգավիճակ ունեն բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ, Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ, Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է  իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել, Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ