News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանում Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շահերը կներկայացնի փաստաբան Արտակ Ոսկանյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության անդամ Գոռ Բադյանը։

«Այսօր տեղի է ունեցել Վանաձորի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի շահերը ներկայացնելու համար Վանաձորի ավագանու ներկայացուցչին լիազորելու հարցն էր։ Նիստին ներկա էր «Մամիկոն Ասլանյան դաշինք», Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» խմբակցությունների 18 ավագանու անդամները: 16 կողմ եւ 2 դեմ ձայներով ավագանին ներկայացուցիչ լիազորեց փաստաբան Արտակ Ոսկանյանին»,– ասաց Գոռ Բադյանը։

Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, հանդես էր եկել 2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։

Հիշեցնենք նաեւ, որ ՏԻՄ ընտրություններից մեկուկես ամիս անց էլ Վանաձոր խոշորացված համայնքում տեղի չի ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր համայնքապետ։ Առաջին նիստին ընդառաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Այժմ խոշորացված համայնքը ղեկավար չունի։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Վանաձորի ավագանին Վարչական դատարանում ներկայացուցիչ ընտրելու օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ