News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից: Այսօր լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության 13 տարին:

2009թ-ից ի վեր Հաշտարարի գրասենյակ ներկայացվող բողոքներն ունեցել են կայուն աճ, ինչը պայմանավորված է Գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքներով, ինչպես նաև լուսաբանման և սպառողների իրազեկման ծրագրերի արդյունքում հանրության շրջանում Հաշտարարի նկատմամբ վստահության ամրապնդմամբ և նրա գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ։ Գործունեության 13 տարիների ընթացքում Հաշտարարի գրասենյակ ներկայացվել է 69,628 բողոք, որից 64,352-ը վերաբերել են ֆինանսական համակարգին․ գրավոր քննության է ընդունվել 28,979 պահանջ։ Պահանջների քննության արդյունքում գործերի 63.92%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների և վերջիններիս ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 2,638,465,393 ՀՀ դրամ:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակներից է ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը: Այս ուղղությամբ 2011թ-ից ի վեր Գրասենյակն իրականացնում է սպառողների իրազեկման ծրագիր, որն ընդգրկում է տարբեր թիրախային խմբեր։ Գրասենյակը հանդիսանում է բողոքների և խնդիրների «առաջին» ստացողը, ինչը հնարավորություն է տալիս արձանագրել հաճախորդների կողմից առավել հաճախակի թույլ տրված խախտումները և այդ մասին իրազեկել սպառողներին։

Հաշտարարի գրասենյակն ունի բարձր միջազգային ճանաչում, ինչն արձանագրվել է Համաշխարհային բանկի վերլուծություններում և որպես մոդել առաջարկվել Արևմտյան Եվրոպայի և աշխարհի մի շարք այլ երկրների համար։ ԱՊՀ երկրների սպառողների պաշտպանության միջգերատեսչական մարմինն արձանագրել է Հայաստանի Հանրապետության հաշտարարի ինստիտուտի օրինակով ԱՊՀ երկրներում նման ինստիտուտների ներդրման անհրաժեշտությունը։ ՀՀ օրենքի հայեցակարգի կիրառմամբ արդեն իսկ Հաշտարարի ինստիտուտ ներդրվել է ՌԴ-ում։ Ներկայումս քննարկումներ են ընթանում Ուկրաինայում, Բելառուսում և Ղրղզստանում հաշտարարի ինստիտուտի օրինակով նման ինստիտուտներ ներդնելու վերաբերյալ:

Ստորև ներկայացված է նաև 2021թ.-ի ընթացքում Գրասենյակ ներկայացված բողոքների և քննված պահանջների, ինչպես նաև իրականացված միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։

2021թ. Գրասենյակ ներկայացվել է 15,399 բողոք, որից 14,759-ը վերաբերել են ֆինանսական համակարգին: Գրասենյակի կողմից 2021թ. գրավոր քննության է ընդունվել 5,994 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 59.6%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 5,994 պահանջներից 394-ը 17.01.2022թ. դրությամբ դեռևս գտնվում են քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 85.81%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտության գալու միջոցով: 2021թ. քննության ընդունված 5,994 գործերից 5,600-ի շրջանակում (17.01.2022թ. դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հաճախորդներին հատուցվել է 333,842,491 ՀՀ դրամ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2021թ-ին շարունակել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հանրության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը։ Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի շրջանակում իրականացվել են «Առցանց սեմինարներ ավագ դպրոցների աշակերտների համար», «Աշակերտների հյուրընկալում Գրասենյակում», «Ֆինանսական ճամբար», «Զրույց կանանց հետ ֆինանսական ծառայությունների մասին», «Հաշտ ճամբար», «Բանկային իրավունքի դատախաղ մրցույթ», «Ամառային պրակտիկայի հատուկ ծրագիր» միջոցառումները, ինչպես նաև կազմակերպվել են սեմինարներ բուհերի/քոլեջների ուսանողների համար։

Ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ բանկերի այն մասնագետների հետ, ովքեր պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար, և «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ հանդիսացող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հաշտարարի գրասենյակը 2021թ. հյուրընկալել է Ղրղզստանի պատվիրակությունը Հաշտարարի գրասենյակի փորձի ուսումնասիրման և Ղրղզստանի Հանրապետությունում հետագայում նման կառույց ստեղծելու նպատակով: Պատվիրակության կազմում են եղել Ղրղզստանի Ազգային բանկի փոխնախագահը, բանկերի և վարկային կազմակերպությունների ասոցիացիաների անդամներ և այլ շահագրգռված կողմեր: Այցի կազմակերպիչ հանդիսացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Ղրղզստանի գրասենյակը:

Հաշտարարները հրավերներ են ստացել մասնակցելու միջազգային մի շարք առցանց կոնֆերանսների ու քննարկումների և ներկայացրել են հայաստանյան փորձը տարբեր հարթակներում։

Հաշվի առնելով, որ Հաշտարարի գրասենյակի կողմից ֆինանսական գրագիտությանն ուղղված ծրագրերը նպաստում են ֆինանսական  համակարգի նկատմամբ հաճախորդների վստահության և ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը՝ 2022թ. Հաշտարարի գրասենյակը նախատեսում է շարունակել «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի իրականացումը՝ ներգրավելով տարբեր թիրախային խմբերի։ Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների ընթացքում Գրասենյակի մասնագետները տեղեկացնում են հաճախորդներին իրենց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև առկա ռիսկերի մասին՝ հորդորելով նրանց զգուշանալ տարատեսակ զեղծարարություններից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ