News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դուք սխալ եք ընկալել նախագահի հայտարարությունը, եթե նորից ընթերցեք, կտեսնեք, որ այդ ռիսկերը գոյություն չունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ իշխանության համար սպասելի չէր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը. «Նախագահը երբ ուզի կարող է հրաժարական տալ, դրա առիթներն էդքան բան չեն եղել, բայց հիմա տվել է: Պետք է ելնել նրանից, որ նա հրաժարական է տվել, բացատրությունը պետք է ստանաք ՀՀ առայժմ նախագահի պաշտոնը զբաղեցնող րմեն Սարգսյանից»,-ասաց նա:

Հարցին, թե որն է իրականում հրաժարականի պատճառը, Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սկսած առողջականից, վերջացրած այլ ընտանեկան  խնդիրներ կարող են դեր ունենալ: Որովհետեւ սա առաջին անգամը չէ, սա երրորդ անգամն է: Հիշում եք, որ պարոն Սարգսյանը այդպիսի առիթներ ունեցել է: Վարչապետի պաշտոնից, դեսպանի պաշտոնից ե հիմա՝ նախագահի պաշտոնից: Այնպես որ պարոն Սագրսյանի քայլերի տրամաբանությանը հետեւելը մի քիչ բարդ խնդիր է»:

Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ եթե խոսքը լիազորությունների պակասի մասին է, Արմեն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում եւ այդ խնդիրները դեռ ունենալու են իրենց ընթցակարգերը. «Չսպասել  դրանց եւ մասնակցություն չունենալ այդ պրոցեսներին, որոնք վերաբերում են նաեւ նախագահի ինստիտուտին, եւ տալ հրաժարականի հայտարարություն, այդտեղ որեւէ բացատրություն ակնկալել…  իհարկե, այնտեղ կարելի է տեսնել նաեւ այն, ինչը գոյություն չունի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նախագահի վրա ճնշումներ եղել են, ՔՊ-կան պատգամավորը պատասխանեց. «Դուք ոնց եք պատկերացնում, ոնց կարա նախագահի վրա ճնշում լինի, ինչի՞ համար»:

Գնահատելով Արմեն Սարգսյանի 4 տարվա աշխատանքը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Կարծում եմ՝ երկիրն իր նախագահ եղած ժամանակ ունեցավ նաեւ խորը ճգնաժամեր: Հիշում եք պատերազմից հետո ստեղծված իրավիճակը եւ այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի եւ փոփոխությունների առումով, ինքն այդտեղ, իհարկե, ունեցել ենք ռիսկային պահեր, որոնք հաղթահարվել են ժողովրդի եւ իշխանությունների համբերատար, հավասարակշռված գործողությունների արդյունքում»:

Հարցին, թե մարդ տեսնո՞ւմ է նախագահի պաշտոնի համար, որը կլինի ապաքաղաքական, նա արձագանքեց. «Ո՞նց կարա մարդ չլինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ