News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագրի քննարկմանը, որին մասնակցում էին տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, ոլորտում գործող մի շարք կազմակերպությունների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ծրագրի նպատակն է մշակել առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու ուղիների վերաբերյալ՝ հաշվի առնելով առկա խնդիրները և տվյալ ապրանքային կատեգորիայի համար GSP+ ռեժիմի դադարեցման հանգամանքը։

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի մշակման արդյունքում նախագծվելու է ճանապարհային քարտեզ՝ մանրամասն գործողությունների ծրագիր, գնահատման արդյունքների և առաջարկությունների հիման վրա մշակվելու է ռազմավարության պլան։ 

Այնուհետև փորձագետ Տիգրան Ջրբաշյանը գործարարներին համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հիմնական միտումները, այս ոլորտում իրականացված փորձագիտական վերլուծություններն ու ծրագրի աշխատանքային փուլերը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր եղանակները։

Հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակելու համար կկազմակերպվեն ծրագրի պատասխանատուների այցեր ոլորտում գործող մի շարք ընկերություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ