News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային օգնել 1.2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթով՝ «Ռուսաստանի հետ հակամարտության հետեւանքները մեղմելու համար», հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է Reuters-ը։

«Հանձնաժողովն 1.2 միլիարդ եվրոյի նոր մակրոֆինանսական արտակարգ փաթեթ է առաջարկում»,- լրագրողներին ասել է ֆոն դեր Լյայենը Բրյուսելում՝ հավելելով, որ փաթեթը բաղկացած կլինի ինչպես շտապ վարկերից, այնպես էլ դրամաշնորհներից:

Նրա խոսքով՝ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը կոչված է «օգնելու Ուկրաինային  հաղթահարել հակամարտության պատճառով ֆինանսական կարիքների արագ աճը»։

Նա նշել է, որ ակնկալում է, որ Եվրոպական խորհուրդը, կառավարությունները եւ ԵՄ օրենսդիրները հնարավորինս շուտ կհաստատեն շտապ օգնությունը՝ 600 միլիոն եվրոյի առաջին տրանշն արագ տրամադրելու համար։

Ֆոն դեր Լյայենը կոչ է արել միջազգային գործընկերներին, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, հետեւել նույն մոտեցումներին եւ վերսկսել փոխգործակցությունն Ուկրաինայի հետ:

Նրա խոսքով, Եվրահանձնաժողովն ինքն այս տարի գրեթե կկրկնապատկի Կիեւին դրամաշնորհների տեսքով երկկողմանի օգնությունը՝ արդեն ծրագրված 160 միլիոն եվրոյին եւս 120 միլիոն եվրո  ավելացնելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ