News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շատ հավանական է, որ այս որոշումները վերանայվեն արդեն փետրվարին: Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ մեկնաբանելով երկրից դեսպանատների աշխատակիցների մի մասին հեռացնելու մի շարք պետությունների որոշումը։

«Առաջինը եւ գլխավորը՝ արեւմտյան պետությունների բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքը, եւ պրակտիկ մակարդակում ոչինչ չի փոխվում։ Այդ որոշումները դիտարկում ենք որպես որոշակի ներքաղաքական քննարկումների հետեւանք որոշ երկրներում, որտեղ իշխանությունը չի ցանկանում ակնհայտ ավելորդ քննադատության ենթարկվել դիվանագետների աշխատանքի վտանգավոր նյուանսների համար»,- ասել է նա։

Պոդոլյակը նշել է, որ «եթե ռազմական սպառնալիքի հռետորաբանություն կա, ապա կանխատեսելի է, որ դրա հետեւանքով կարող են նաեւ որոշումներ լինել»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ օտարերկրյա պետությունների նման գործողությունները տարհանում չեն, քանի որ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների մեծ մասը մնում է Ուկրաինայում։ «Շատ հավանական է, որ այդ որոշումները կարող են վերանայվել արդեն փետրվարին»,- հավելել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը:

Մինչդեռ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տարհանումը համարում է վաղաժամ եւ չափից ավելի զգուշավորության դրսեւորում։

ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է իր աշխատակիցների կամավոր հեռանալը եւ կարգադրել, որ Կիեւում դեսպանատնից ընտանիքների համապատասխան անդամները հեռանան։ Նաեւ՝ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն հեռանալու անհապաղ հնարավորությունը՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային միջոցներ:

Հնարավոր ներխուժման պատճառով Ուկրաինայում իրենց դեսպանատան աշխատակիցների մի մասին հետ կանչելու որոշում են կայացրել Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ավստրալիան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ