News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պողոտայի Գրիգոր Լուսավորչի փողոցին և «Փակ» շուկային հարակից ստորգետնյա անցումների վերակառուցման առումով հանձնարարվել է մշակել գործողությունների ծրագիր:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քքաղաքապետարանն, ի դեպ, պատրաստ է Գրիգոր Լուսավորչի փողոցի հարակից ստորգետնյա անցումի առնչությամբ քննարկել ներդրումային առաջարկներ:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր կառույցները, քաղաքում ընթացող ծավալուն շինարարությանը զուգահեռ, պետք է պատրաստ լինեն մատակարարում ապահովել: Նշվել է, որ Երևանում արձանագրվել են բազմաբնակարան բոլոր շենքերի համար տրված շինթույլտվությունները, որոնք կտրամադրվեն նաև «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերություններին՝ կառուցապատման մոտավոր ծավալների մասին պատկերացում կազմելու և սպասարկման հնարավոր հզորությունները գնահատելու համար:

Տպել
Ամենաշատ