News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Որոշ թուրք արտադրողներ ժամանակավորապես դադարեցրել են արտադրությունը այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը տեխնիկական խնդրի պատճառով մինչեւ 10 օր ժամկետով դադարեցրել է գազի մատակարարումները, հայտնում է Reuters-ը։

Տուժած ընկերությունների թվում են ավտոպահեստամասեր արտադրող Ege Endustri-ն, ստվարաթուղթ արտադրող Kartonsan-ը եւ պաշտպանական ու ավտոմոբիլային մասեր արտադրող Katmerciler-ը:

Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Իրանից գազի ներկրումից, վերջինս անցած հինգշաբթի դադարեցրել է գազի մատակարարումը երկիր՝ հայտարարելով Թուրքիայի կայաններից մեկում տեխնիկական անսարքության մասին։

Ege Endustri-ն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով գործարանում արտադրությունը կդադարեցնի մինչեւ հանգստյան օրեր, մինչդեռ ստվարաթուղթ արտադրող Kartonsan-ն հայտարարել է, որ գազի սահմանափակ մատակարարման պատճառով դադարեցնում է արտադրությունը մինչեւ հետագա ծանուցում:

Katmerciler-ը հայտարարել է, որ կդադարեցնի արտադրությունը հոսանքազրկման ժամանակ, բայց չի կարծում, որ պլանավորված կրճատումները կազդեն բիզնեսի վրա:

Իրանը հայտարարել է, որ Թուրքիա իր գազի արտահանումը վերսկսվել է ուրբաթ օրը, սակայն թուրք պաշտոնյան ասել է, թե մատակարարումները պահանջվող ծավալներից ցածր են եղել: Թուրքիան հերքում է, որ խնդիրը ծագել է իր կողմում ճնշման կայանի անսարքության պատճառով։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են արդյունաբերական գոտիներում եւ էլեկտրակայաններում խոշոր սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ բնական գազի պլանային անջատումների մասին՝ Իրանից սահմանափակ մատակարարումների պատճառով։

Սննդամթերք արտադրողներն ասում են, որ արդյունաբերական տարածքներում էլեկտրաէներգիայի 72-ժամյա ծրագրված անջատումը սպառնալիքի տակ կդնի սննդամթերքի անվտանգությունը եւ սպառնալիք կստեղծի պահեստներում գտնվող ապրանքների համար: «…Սառնարանային խցիկները էլեկտրականության կարիք ունեն: Էներգիայի սահմանափակումները լուրջ վտանգ են ներկայացնում սննդամթերքի անվտանգության համար»,- հայտարարել է Օրգանական մթերքների արտադրողների միությունը՝ պահանջելով չեղարկել գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումները:

Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Իրանը 2021 թվականի առաջին 10 ամիսներին ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16%-ը։

Թուրքիայում էներգիայի գները կտրուկ աճել են համաշխարհային աճի եւ անցյալ տարի դոլարի նկատմամբ լիրայի 44 տոկոս արժեզրկման պատճառով։

Այս ամիս էլեկտրաէներգիայի գները թանկացել է 125%-ով՝ բարձր պահանջարկ ունեցող առեւտրային սպառողների եւ մոտ 50%-ով՝ ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ