News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Կիպրոսի նախագահը հրաժարվել է բարձրաստիճան պետական ծառայողներին պետության հաշվին շուրջօրյա շքեղ մեքենաների անվճար օգտագործում թույլ տալու ծրագրերից՝ ծախսերի հետ կապված հանրային վրդովմունքի ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսն ասել է, որ նախագահ Նիկոս Անաստասիադեսը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է չեղարկել որոշումը այն բանից հետո, երբ նա ուշադրություն է դարձրել այն մտավախություններին, որ տրանսպորտային միջոցների օգտագործումը կարող է դուրս գալ պետական ծառայողների պաշտոնական պարտականություններից, ներառյալ այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են ընտանեկան էքսկուրսիաները եւ գնումների գնալը։

Պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարությունների մշտական քարտուղարների օգտագործման համար տրանսպորտային միջոցներ տրամադրելու որոշումը կայացվել է արհմիութենականների հետ պայմանավորվածությունից հետո՝ աստիճանաբար վերականգնել արտոնությունը, որը կասեցվել էր 2013 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, որը կարող էր սնանկացնել երկիրը։

Որոշումը զայրացրել է գլխավոր աուդիտոր Օդիսեաս Միխաելիդեսին, որը Twitter-ում գրել է, որ «սկանդալային» է համարում պետական աշխատողների կողմից «կառավարական լիմուզինի օգտագործումը ընտանեկան ուղեւորությունների համար”: «Եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ պետական ծառայություն եւ առողջ պետություն, պետք է կրքոտ պայքարել այն մտայնության դեմ, ըստ որի քաղաքացիական ծառայողը բեռ է քաղաքացիների համար, ոչ թե նրանց ծառան», - գրել է Միխաելիդեսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ