News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների հակամենաշնորհային մարմինը 5 միլիոն եվրոյի տուգանել է Apple-ին՝ իր հավելվածների խանութի բացման հրամանը չկատարելու համար, որպեսզի թույլ տա Նիդեռլանդներում ծանոթությունների հավելվածների մատակարարներին վճարման այլընտրանքային եղանակներ օգտագործել:

Apple-ը հունվարի 15-ին հայտարարել է, որ կատարել է Սպառողների եւ շուկայի հարցերով վարչության (ՍՇՎ) դեկտեմբերի հրամանը, սակայն կարգավորող մարմինը հայտնել է, որ Apple-ը չի կատարել:

«Apple-ը չի կարողացել բավարարել պահանջները մի քանի կետերով»,- ասվում է ՍՇՎ-ի հայտարարության մեջ:

«Դրանցից ամենակարեւորն այն է, որ Apple-ը չի կարողացել հարմարեցնել իր պայմանները, ինչի հետեւանքով ծանոթությունների հավելվածների մատակարարները դեռեւս չեն կարողանում օգտվել վճարային այլ համակարգերից: Այս պահի դրությամբ ծանոթությունների հավելվածների մատակարարները կարող են պարզապես արտահայտել իրենց «հետաքրքրությունը»:

ՍՇՎ-ն հայտնել է, որ ընկերությանը տեղեկացրել է իր որոշման մասին, եւ ընկերությունը կենթարկվի շաբաթական 5-ից մինչեւ 50 միլիոն եվրո տուգանքի, քանի դեռ չի կատարել պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ