News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ դադարեցնում է իր աշխատանքը քաղաքականության մեջ եւ չի մասնակցի մայիսին նշանակված խորհրդարանական ընտրություններին, հայտնում է AP-ն։

Հարիրիի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան՝ նրա երբեմնի գլխավոր հովանավորն ու այն երկիրը, որտեղ Հարիրի ընտանիքը վաստակել էր իր կարողության մեծ մասը, վանել է 51-ամյա քաղաքական գործչին:

Եռակի վարչապետ եւ ներկայիս խորհրդարանի անդամ Հարիրին քաղաքական ղեկավարությունը ժառանգել է իր հանգուցյալ հորից՝ միլիարդատեր գործարար Ռաֆիկ Հարիրիից, ով 1975-90 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Լիբանանի ամենահզոր ու ազդեցիկ քաղաքական գործիչներից էր: Հանգուցյալ Հարիրին սպանվել է 2005 թվականի փետրվարին՝ Բեյրութում բեռնատարում հզոր ռումբի պայթյունի հետեւանքով։ Դրանից հետո Սաադ Հարիրին է ընտրվել ընտանիքը ղեկավարելու համար, չնայած որ նա մեծ եղբայր ունի։

Հարիրին հայտարարել է, թե այժմ ինքը տեսնում է, որ Լիբանանը դրական ապագայի հնարավորություն չունի՝ Լիբանանում Իրանի ազդեցության աճի, ներքին պառակտումների, միջկրոնական տրամադրությունների եւ պետական դիսֆունկցիայի պատճառով։

Հարիրին խոստովանել է, որ իրեն չհաջողվեց կանխել Լիբանանի ժամանակակից պատմության վատթարագույն տնտեսական ճգնաժամը: Նա հավելել է, որ ինքը, փոխզիջումների գնալով, հնարավոր ամեն բան արել է Լիբանանում քաղաքացիական պատերազմ թույլ չտալու համար։

«Ուստի ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ գործունեությունը քաղաքական կյանքում եւ կոչ եմ անում «Ապագայի շարժում» իմ ընտանիքին գնալ նույն քայլին»,- ասել է Հարիրին՝ նկատի ունենալով իր քաղաքական խմբին։ Ելույթի ժամանակ նա հազիվ է զսպել արցունքները եւ երդվել է շարունակել օգնել կարիքավորներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել