News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռացիոնալ դաշտում եկեք քննարկենք մի քանի հարցեր. Էլի խոսվում է՝ Հայաստանը ճանաչի, թե չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում, բայց մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ օրենսդրության մաս կողմող ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Դա վավերացվել է դեռեւս 1992 թվականին: Նույնկերպ Ադրբեջանն էլ վավերացրել է:

Երկրորդ նրբությունը, գիտեք, որ Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Այստեղ նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դեռեւս 1992-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիոությունը եւ տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ  չեն լուծում:

«Այո, սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը շատ կարեւոր է: Բոլորովին վերջերս Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ դելիմիտացիան ու դեմարկացիան կապ չունեն Ղարաբաղի  հարցի կարգավորման հետ: Դրանք տարբեր գործընթցներ են:

Այս առումով հարց կար խաղաղության օրակարգի վերաբերյալ, դա մեզ համար ռազմավարական օրակարգ է: Մենք հասկանում ենք, որ սա ամենեւին մեզնից չի կախված միայն, բայց մենք այս օրակարգին հետեւելու ենք հետեւողականորեն:

Շատ է խոսվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին: մենք էլ ենք կարծում, որ այդպիսի պյմանագիր պետք է ստորագրվի, բայց այդ փաստաթուղթը պետք է նախ ձեւավորվի, ձեւակերպվի: Դրա համար պետք է լինեն բանակցություններ եւ Հայաստանը դրան պատրաստ է:

Ընդ որում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բանակցային գործընթացի հիմնական նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ