News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացող առցանց ասուլիսում չբացառեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղատնտեսական արտադրանքը կարող է կորցնել մրցունակությունը թուրքականի համեմատ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կատարվել են ուսումնասիրություններ սահմանի բացման հնարավոր ազդեցության առնչությամբ եւ արդյոք դա դուրս չի մղի շուկայից տեղական արտադրանքը։

«Շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու եւ պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, եթե ՀՀ-ն լիներ 500 մլն բնակչություն ունեցող երկիր, որտեղ այդ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսությանը շատ մեծ լիցք տալ։ Մեր կառավարության քաղաքականությունը հետեւյալն է՝ արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենանք, ներքին շուկայի վրա հենվելով չենք կարող տնտեսությունն էդ աստիճանի լրջացնել, մեզ արտահանման շուկաներ են պետք, իսկ եթե մեր պոտենցիալ արտահանման շուկաները փակեն, ասեն՝ դուք ձերը փակեք, մենք՝ մերը, Հայաստանը դրանից չի օգտվի։ Երբ խոսում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին, մենք մտածում ենք միայն Հայաստանի եւ Թուրքիայի մասին, իսկ պետք է մտածեն էն տրանզիտի մասին, որը պետք է Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով անցնի՝ ի՞նչ տնտեսական էֆեկտներ է դա բերելու, ինչքա՞ն աշխատատեղեր ա բացելու։

Հնարավոր է, որ ինչ-որ սեգմենտում այսօր առկա արտադրանքն իր մրցունակությունը կորցնի, բայց երկաթուղու եւ ճանապարհների բացման դեպքում ի՞նչ նոր սեգմենտներ են առաջանալու։ Այսօր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու խնդիր ունենք, դրա համար մեծ նշանակություն ունեն կոմունիկացիաները, գործարաններ ենք ուզում ստեղծել, եւ ինչքանով այդ առումով սահմանի եւ երկաթուղու բացումը կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Ինչպես Նախիջեւան-Ադրբեջան օրինակով էի ասում, կուզեի, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն էլ այդ կոնտեքստում նայենք։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Եվրոպայի հետ, իսկ որեւէ մեկը հաշվե՞լ է՝ երկաթուղով եթե փորձենք մեր արտադրանքն արտահանել Եվրոպա, դա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա ինքնարժեքի վրա։ Հաշվել ենք, եւ դա, միանշանակ, պոզիտիվ ազդեցություն կունենա»- նշեց Փաշինյանը։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ