News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հասկանալի է, որ Հայաստանը լծակներ չունի, բայց այդ իրավիճակում առաջնորդվելու է Հայաստանի պետական շահերին համապատասխան: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով, այն հարցին, թե ռուս-ուկրաինական հնարավոր բախման դեպքում, որը կլինի Հայաստանի դիրքորոշում և ներգրավածությունը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր:

«Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարված է, և այն օր օրի մեծանում է: Պայթունավտանգ իրավիճակ է: Մեզ հուզում է, իհարկե, այդ իրավիճակը, և մենք մեր  մտահոգությունները կիսում են միջազգային գործընկերների հետ, ՀԱՊԿ-ի գործընկերների հետ: Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը Ուկրաինայում վերահսկողությունից դուրս չգա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը առաջնորդվելու է իր ռազմավարական շահերով, սակայն այս պահին «եթեներ»-ով խոսել չի ցանկանում:

«Ես հույս ունեմ, որ իրավիճակը չի սրվի և չի լինի ռազմական բախում: Այս հարցը նոր չէ և զարգանում է: Եթե մենք վերլուծենք վերջին շրջանի իրադարձությունները, այդ թվում՝ մեր հետ եղածները, մենք կտեսնենք որ 2013-2014 թվականից աշխարհաքաղաքական տեկտոնիկ իրադարձություններ են սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս: Եվ այդ աշխարհաքաղաքական իրավիճակն է, որ ազդել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծվավ իրավիճակի վրա: Սա շատ ակնհայտ է և ապացուցելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ