News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Մենք եկել ենք իշխանության եւ վստահության մանդատը տվել ենք դիվանագիտական ծառայությանը, եւ արդյունքում ստացել ենք մի իրավիճակ, երբ մեր հարգարժան դիվանագետները վարչապետի, անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ խոերհրդակցության են մասնակցում, երկրի անվտանգության հետ կապված հարց է քննարկվում, եւ մի քանի օր հետո ասում են՝ մենք դրանից տեղյակ չենք: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ժամանակին խոստացել էր, որ դիվանագիտական ծառայությունը պետք է վստահել պրոֆեսիոնալներին, մինչդեռ հին պրակտիկան շարունակվում է այսօր եւ առնվազն ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում դեսպան են նշանակվել դիվանագիտական փորձ չունեցող անձինք:

«Մենք իրադրություն ունենք, որ այն մարդը, ով ինձ ուղարկել է թուղթ, նախագիծ, հետո հայտարարում են, թե տեղյակ չենք դրանից: Մենք ասում ենք, որ պետք է դիվանագետներին շանս տալ, որ մաքսիմալ ապաքաղաքական եւ ինստիտուցիոնալ լինեն, էդ նույն մարդիկ գնում, ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում թաքուն: Բոյկոտի են ենթարկում եւ կաթվածահար են անում ԱԳՆ-ն: Սա անարձագանք պետք է մնա՞ր: Իհարկե, շատ լուրջ փոփոխությունների առաջ է մեր դիվանագիտական ծառայությունը, եւ էլի են լինելու այդ կարգի նշանակումներ:

Մյուս կողմից նոր երիտասարդ ուժեր ենք բերելու դիվանագիտական ծառայություն: Իսկ ո՞վ է ասել, որ դավաճանությունը պետք է անարձագանք մնա: Այն, ինչ տեսնում եք, ընդամենը ծիծեռնակներն են, պողպատե մանդատն ամբողջ ուժով գործելու է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ