News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վահագն Ալեքսանյանի արած արտահայտությունները պետք չի կոնտեքստից կտրել. Նա բոլորովին այլ բան է ասել: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իր համար ընդունելի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարությունը:

«Նա բռնության քարոզին է անդրադարձել, ապօրինության քարոզին է անդրադարձել: Եթե ես լինել գործող լրագրող, ես այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի, եթե ես իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ:

Ես շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո, լրատվամիջոցները գործեն թափանցիկ: Լրատվամիջոցները այսօր պաշտոնյաներից պահանջում են, որ նրանք լինեն թափանցիկ, իսկ լրատվամիջոցները չպե՞տք է գործեն թափանցիկ: Պետք է գործեն եւ կգործեն թափանցիկ: Մենք դրա համար ընդունել ենք օրենսդրություն լրատվամիջոցների թափանցիկության եւ հաշվետվողականության մասին: Մենք նույն կարգավորումներն անում ենք կուսակցությունների համար, եւ լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ ենք դնում, որ հանրությունն էլ կարողանա լրատվության մեջ առկա հնարավոր քաղաքական շահագրգռությունները բացահայտել»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ կառավարության ծրագրում էլ դրված են, որ լրագրողական էթիկայի կանոնների կարգավորման հարցը լուծվի. «Մենք պետք է օրենսդրական մեխանիզմները ստեղծենք, որպեսզի լրագրողական հանրությունն ինքը զբաղվի դրանով, ինքը սահմանի էթիկայի կաննոնները եւ պահպանի դրանք: Իսկ պատգամավոր Ալեքսանյանը տվել է քաղաքական գնահատական եւ շատ դժվար է այդ գնահատականը անհիմն համարել վերաբերելի մասով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ