News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այսօր՝ հունվարի 24-ին, բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, քանի որ նախորդ տարվա օգոստոսի 26-ին, ըստ կասկածանքի, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից հափշտակել է սրճեփ սարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Նախորդ տարի գործը հարուցվել էր, սակայն կասեցվել է հանցանքը կատարած անձի անհայտ լինելու հիմքով: Այսօր Ոստիկանությունից Քննչական կոմիտե գրություն են հասցեագրում, որ սարքը հնարավոր է գողացված լինի մեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից: Պարոն Շիրինյանին հարցաքննեցին վկայի կարգավիճակով, մենք տվեցինք ցուցմունքներ, որ տեղյակ չենք սրճեփից, ոչ էլ Գետաշեն գյուղի գտնվելու վայրից: Հետաքրքիր է, թե ինչ օպերատիվ աշխատանքներ են կատարել ոստիկանները, որի արդյունքում ստացել են այս տվյալները: Մենք գնալու ենք դրա հետեւից: Ես կարծում եմ, որ նման բաները հորինում են լրացուցիչ նեղություն տալու համար: Ռեպրեսիաներ են, եւ սա ժամանակի ընթացքում ազդելու է ողջ բնակչության վրա»,- նշեց Գալստյանը:

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ ինքը պատրաստվում էր դուրս հանել իր մենքենան, երբ ոստիկաններն ավտոմատներով մոտեցան նրան:

«Ոնց Նիկոլն է սովոր, տգետ Վահե Ղազարյանը, շոու արեցին, գցեցին գետնին եւ ձեռնաշղթաներով տանում էին չգիտեմ՝ ուր: Ի վերջո, հայտնվեցինք Մարտունու ոստիկանության բաժանմունքում, բայց չգիտեի, թե ինչու էին ինձ բերման ենթարկել: Բայց հատկապես կցանկանայի նշել Մարտունու բաժնի պետ ինքը ներկայացավ որպես գնդապետ Ստեփանյան Հակոբ, նման տգետ, անմակարդակ: Դա Վահե Ղազարյանի դեմքն է: Ես ասում եմ՝ ես երկու ժամից ավել այստեղ եմ, դուք պարտավոր եք ապահովել, որ ես կարողանամ իմ փաստաբանի, ընտանիքի հետ կապ հաստատել»,- ասաց Շիրինյանը:  Շիրինյանն իրեն բերման ենթարկելու պատճառը ծիծաղելի եւ միաժամանակ վիրավորական որակավորեց:

«Վահե Ղազարյանը եւ իր աշխատակիցներն այնքան տգետ են, որ գործ սարքել էլ չգիտեն: Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփի գողությունն  ո՞ւր: Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ: Դուք ինձ կարող էիք կանչել, զանգել, այդ շոուն ո՞րն է: Բա չե՞ք մտածում, որ վաղը դուք պառկելու եք: Ես կրտսեր սերժանտից դարձել եմ գնդապետ, դուք ի՞նչ եք կարծում՝ Շիրինյանը պետք է սրճեփ գողանա: Ես Մարտունիում վերջին անգամ եղել եմ 1997 թվականին: Բա այդ տգետները չեն ասել գոնե լուրջ բան մտածենք: Այն օրն էլ կառավարության նիստին ԿԳՄՍ ողորմելի նախարարն ասում է՝ ոստիկանության հեղինակությունն է բարձրացել: Չէ, այ տգետներ, ոստիկանության համազգեստն ատում են: Ոստիկանությունն ու հասարակությունը երբեւէ այսքան տարանջատված չեն եղել: Հայրենիքը կորցնում ենք, Վահե Ղազարյանը գիտի այս ամենը մարսվելու է: Քանի դեռ այս ոհմակը դուրս չի շպրտվել, ես չեմ լռելու»,- ընդգծեց Սայաթ Շիրինյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել