News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Որոեշ համայնքներում, օրինակ, Ախուրյանում, ՔՊ-ն ամենաշատ ձայներն է ստացել, բայց այդ համայնքներում եղել է, որ ընդդիմությունը միավորվել է եւ իշխանություն է ձեւավորել: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում ամենաշատ ձայն ստացած ուժերը չկարողացան ձեւավորել իշխանություն. Օրինակ, Վանաձորում քրգործ հարուցվեց նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ:

«Եթե մեր քաղաքականությունն այն լիներ, որ մենք քրեական հետապնդումներով թույլ չենք տալիս, որ այդպիսի իշխանություն ձեւավորվի, բոլոր տեղերում այդ նույն բանը կարտահայտվեր: Բազմաթիվ այլ տեղերում է ընդդիմությունը հաղթել՝ Կապանում, Տաթեւում: Իսկ ինչու այդպես չէ, որովհետեւ այդ քրեական գործերը ընտրությունների հետ կապ չունեն: Այսինքն եթե մեկը մասնակցում է ընտրությունների, պետք է ինքն օրենքից վեր լինի՞, իհարկե ոչ: Ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Ընտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս, բացի օրենքով սահմանված դեպքերից»,-ասաց նա:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել