News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կարծում է, որ Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակումը ֆիզիկապես անհնար է, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Մենք հիմքեր չենք տեսնում մեր երկրի վրա լայնամասշտաբ հարձակման մասին պնդումների համար։ Դա նույնիսկ ֆիզիկապես է անհնար անել»,- նշել է նա։

ԱԱՊԽ քարտուղարն ընդգծել է, որ ռուսական զինված ուժերի տեղաշարժեր իրենց տարածքում իսկապես տեղի են ունենում, բայց դրանք մշտապես եղել են։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները չեն հաստատվում ուկրաինական հետախուզության կողմից։ «Ինչ վերաբերում է բնակչությանը՝ հանգստություն, հանգստություն եւ եւս մեկ անգամ հանգստություն։ Եթե անհրաժեշտ լինի, մենք համազգային ահազանգման համակարգ ունենք, մենք ոչինչ չենք թաքցնի... Եթե որեւէ ֆորսմաժորային հանգամանքներ լինեն, մենք հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք… Պետք չէ հիմա ինքներս մեզ վախեցնենք»,- ընդգծել է Դանիլովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ