News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօրվա գնաճային հարցը գլոբալ խնդիր է, աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճ չունի։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանել այն հարցին, թե հաշվի առնելով ջրի և գազի սակագնի թանկացումը, գնաճը և արտագաղթի տեմպերը, ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես հրաժարական տվել եմ երկու անգամ՝ 2018 և 2021 թվականներին։ Հրաժարական եմ տվել և քաղաքացիներին հնարավորություն տվել լուծելու այս թնջուկը։ Մենք մեր ՀՆԱ-ի հետ հայտարարությունն արել ենք՝ հիմնվելով հաշվարկների վրա: 2020 թվականին եղել է համավարակ և պատերազմ։ Այնպիսի տպավորություն է, որ միայն Հայաստանում է գնաճ։ 2019 թվականին աշխարհում պարենամթերքի թանկացում էր նկատվել, իսկ Հայաստանում՝ էժանացում։ 2018-2019 թվականներին մենք մենաշնորհների խնդիրը լուծել ենք։ Այսօրվա գնաճային հարցը գլոբալ խնդիր է։ Աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճ չունի»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սոցիալապես անապահովների համար ջրի գինը չի փոխվել։

«Մենք այս կարգավորումով երաշխավորել ենք, որ տասը տարի, եթե որևէ բան տեղի չունենա, սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվի։ Իսկ մյուսների համար թանկացումը չի լինի շոշափելի։ Այդպիսի բան Հայաստանում չի եղել։ Պատկերացրեք՝ արտահերթ ընտրություններ չլիներ, հերթականը լինելու էր 2023 թվականին։ Սպասեինք ընտրությունն անցներ ու բարձրանար։ Ավելի լավ չէ՞ր այն ժամանակ մի փոքր բարձրանար, հետո երկարաժամկետ մնար»,- ընդգծեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ