News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինձ մեղադրում են Մարտի 1-ին բռնություններ հրահրելու մեջ, բայց ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ քայլերս օրինական են եղել։ Այս մասին կայացած առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռին, որով արձանագրվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ընդդիմադիր ՆԻկոլ Փաշինյանի իրավունքների խախտման հանգամանքը։

«Մարտի 1-ի գործով այդ արձանագրումները ՄԻԵԴ-ն արել էր նաեւ իմ գործից առաջ՝ Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ այդ որոշումները եղան, այդ ժամանակ Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով դատապարտված նշված անձանց արդարացնելու համար։ Այն ժամանակ կար գաղափար, որ քանի որ Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ-ն արդեն կայացրել է որոշումներ, եւ կանխատեսելի է, որ իմ գործով էլ նման վճիռ կլինի, ես դրան արդեն վարչապետ եղած ժամանակ դեմ եմ եղել՝ ասելով, որ դա հնարավոր չեմ համարում, քանի դեռ իմ գործով ՄԻԵԴ-ը որոշում չկայացնի։ Այն ժամանակվա իշխանությունը, որը հիմա ընդդիմություն է, ինձ մեղադրում են, որ Մարտի 1-ի գործով ես բռնություններ հրահրելու գործողություններ եմ կատարել, որ սպանությունների պատասխանատվությունն ինձ վրա, շատ կարեւոր եմ համարում, որ ՄԻԵԴ-ն այս բոլոր կետերին հստակ անդրադարձել է՝ արձանագրելով, որ իմ ունեցած բոլոր ելույթները տեղավորվում են քաղաքական պայքարի տրամաբանությունում, եւ նախկին կառավարությունը որեւէ կերպ չի հիմնավորել, որ իմ գործողություններում ապօրինի դրսեւորումներ են եղել»,- նշեց Փաշինյանը։

Հարցին՝ արդյո՞ք այս վճիռը բեկում կմտցնի նույն գործով Հայաստանում ընթացող իրավական գործընթացներում, Փաշինյանը նկատեց՝ Մուշեղ Սաղաթելյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Բարեղամյանն արդեն իսկ արդարացվել են ՄԻԵԴ-ի համանման որոշումների հիմքով։

«Ես նույնպես հետեւողական եմ լինելու, եւ կա՛մ Դատախազությունը, կա՛մ իմ փաստաբանը կդիմեն սահմանված ընթացակարգերով (արդարացման գործընթաց սկսելու համար – խմբ.) Ի՞նչն եմ կարեւորում՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ իմ հանդեպ հետապնդումները քաղաքական են եղել, որ ես քաղբանտարկյալ են եղել, որ ինձ ներկայացված մեղադրանքներն բավարար չափով հիմնավորված եւ ապացուցված չեն եղել»,- շեշտեց Փաշինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ