News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի իշխանությունները հունվարի 25-ը հանգստյան օր են հայտարարել ուժեղ ձյան պատճառով, որը կաթվածահար է արել երկիրը։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը եղանակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Երեքշաբթի հայտարարվել է ոչ աշխատանքային Ատտիկա [մայրաքաղաքային շրջանում], Էվբեոս կղզում, Բեոտիայի շրջանում, Կիկլադա, Սպորադա, Դոդեկանես կղզիներում, ինչպես նաեւ Կրետեում, քանի որ այդ շրջանները հայտարարվել են բարձր վտանգի գոտիներ ծայրահեղ եղանակային պայմանների եւ համապատասխան արտակարգ միջոցներ մտցնելու պատճառով»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝  չեն աշխատի բոլոր պետական հաստատությունների ծառայողները, տեղական ինքնակառավարման, անվտանգության ծառայության մարմիններից, զինված ուժերից, առողջապահական հաստատություններից, հանրային տրանսպորտից բացի։ Այդ շրջաններում փակ կլինեն նաեւ բոլոր մակարդակների ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները, մանկական կենտրոնները, անգամ հեռավար պարապմունքներ չեն լինի։

Դադարեցվում է մասնավոր ձեռնարկությունների աշխատանքը։ Կաշխատեն միայն մթերային խանութները, դեղատները եւ առողջապահության մյուս կառույցները, բենզալցակայանները, ինչպես նաեւ այն կազմակերպությունները, որոնք կնպաստեն վատ եղանակի հետեւանքների հաղթահարմանը, տեղեկացրել է նախարարը։

Երկուշաբթի Հունաստանում «Էլփիս» ուժեղ ցիկլոնն առաջ է բերել առատ ձյուն, ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Ծառերի բների եւ ճյուղերի՝ հաղորդալարերի վրա ընկնելու եւ վերջինների կտրվելու պատճառով առանց էլեկտրականության եւ ինտերնետի են մնացել Աթենքի տասնյակ շրջաններն ու մերձակա բնակավայրերը, հիմնականում մարզի հյուսիսում։

Վթարների վերացման համար ուղարկվել են տասնյակ էլեկտրատեխնիկներ, բայց առայժմ շատ տներ մնում են առանց էլեկտրաէներգիայի, ինտերնետի, ինչպես նաեւ անհատական ջեռուցման։

«Ատտիկի օդոս» արագընթաց վճարովի ավտոմայրուղում, որն անցնում է մայրաքաղաքի հյուսիսով եւ տանում դեպի Աթենքի միջազգային օդանավակայան, ձյան գերության մեջ են մնացել հարյուրավոր մեքենաներ։ Իշխանությունները աշխատանքներին ներգրավել են նաեւ հրշեջներին եւ բանակը, որպեսզի տարհանեն վարորդներին, որոնք արդեն մի քանի ժամ գտնվում են իրենց ավտոմեքենաներում՝ առանց ուտելիքի եւ ջերմության։ Ստիլիանիդիսի խոսքով՝ վարորդներին կտարհանեն վեց կետեր, որոնցից ավտոբուսներով կտանեն նախապատրաստված հյուրանոցներ, որտեղ անհրաժեշտության դեպքում նրանց բժշկական օգնություն կցուցաբերվի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ