News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունն անհեթեթ է համարում մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Գյումրիից դուրս է բերվում 102-րդ ռուսական ռազմաբազան։ Այս մասին հունվարի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը շտապեց հիշեցնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը «ռազմավարական դաշնակիցներ» են։ «Այս պահին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր երկխոսություն է սկսվել՝ հատուկ բանագնացների միջոցով։ Այն սկսվել է վերջերս, եւ, հետեւաբար, համապատասխան գերատեսչությունները կտեղեկացվեն իրադարձությունների զարգացման մասին»,- ասաց Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին մամուլի հրապարակումներին։ 

«Նման խոսակցություններն այս պահին որեւէ հիմք չունեն։ Հետեւաբար, դրանք մեկնաբանության ենթակա չեն։ Նման քննարկում մեր իրականության մեջ չկա»,- վստահեցրեց  քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի երբեմնի ընդդիմադիր առաջնորդը ակտիվորեն հանդես էր գալիս ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերման օգտին։

Իր հերթին, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը գործում է մինչեւ 2049 թվականը՝ լռելով այն մասին, որ կողմերից մեկը ցանկացած պահի կարող է չեղարկել պայմանագիրը։ 

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, թե  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է հանգեցնել ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ