News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Fox News հեռուստաալիքի թղթակից Փիթեր Դուսիին, ում «շան որդի» էր անվանել, եւ բացատրել է, որ իր խոսքերում «անձնական ոչինչ» չկար։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով  անձամբ լրագրողին։

Դուսին պատմել է, որ ԱՄՆ նախագահը դեպքից «մոտ մեկ ժամ» անց կապ է հաստատել իր հետ, եւ նրանք զրուցել են «այստեղից-այնտեղից»:

«Նա ասաց. «Ոչ մի անձնական բան, ընկեր»։ Եվ ես նրան ասացի, որ գնահատում եմ, որ նա կապ է հաստատել ինձ հետ», - ասաց լրագրողը՝ հավելելով, որ «աշխարհն այժմ գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եւ նա գնահատում է, որ «նախագահն այդ գիշեր մի քանի րոպե գտավ ինձ զանգահարելու եւ իրավիճակը պարզելու համար»:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ վարչակազմի մրցակցային խորհրդի նիստից առաջ, որը նվիրված էր գների նվազեցմանն ուղղված ջանքերին: Դուսին հարցրել է ԱՄՆ նախագահին՝ արդյո՞ք գնաճը քաղաքական պատասխանատվություն է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որոնք կայանալու են այս տարվա վերջին: Այդ պահին լրագրողներին սկսեցին դուրս բերել տարածքից։

Բայդենը Fox News-ի լրագրողին «հիմար շան որդի» անվանեց՝ ենթադրաբար կարծելով, որ իր խոսափողն անջատված է: Օրերս, ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիկացի առաջնորդը նույն կերպ էր արձագանքել Fox News-ի մեկ այլ թղթակցի՝ Ժակի Հենրիխի հարցին, ով հարցրել է, թե ինչու է նա սպասում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին քայլին Ուկրաինայի հարցում։ Հետո Բայդենը քթի տակ ինքն իրեն ասել էր. «Ինչ հիմար հարց է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ