News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ցավում եմ, որ նույն սրտացավությամբ չեք խոսում Արցախում զոհերի մասին, ինչ սրտացավությամբ խոսում եք Մարտի 1-ի զոհերի մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբեն Հակոբյանի թեկնածության քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Մենք բոլորս էլ ցավում ենք մարտի 1-ի զոհերի համար, բոլորս էլ ուզում ենք մարտի 1-ի զոհերի պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն, բայց դուք արդեն 3 տարի իշխանության եք եւ երեք տարվա ընթացքում մեկ քայլ առաջ այդ ուղղությամբ չեք գնացել: Միայն սրտացավ հայտարարությունների տեսքով չպետք է լինի, այլ գործնականում: Մենք արդեն պետք է տեսնեինք զոհերի համար պատասխանատուներին, նրանց վրա կրակողներին, նրանց մահվան մեջ մեղավորներին ճաղերի հետեւում: Չենք տեսնում:

Շատ եմ ցավում, որ 44-օրյա պատերազմից հետո այս նույն քննարկումը չկա: Շատ եմ ցավում, որ այս ամենը մղվել է երկրորդ պլան եւ դուք էլի շարունակում եք քննարկել ներկաներ-նախկինները: Պատերազմից հետո այդ նախկիններ-ներկաներ, բա դուք, բա ձեր արածը, ձեր ասածը, այդ ամենը վաղուց պետք է երկրորդ պլան մղված լինեին: Ցավոք, դա չեք կարողանում հաղթահարել: Դա մի կոմպլեքս է, որից դուք որեւէ կերպ դուրս գալ չեք կարողանում:

Ամաչելու տեղ ոչ թե ընդդիմությունը, այլ դուք ունեք. Այն 5000 երեխաների ծնողների դեմքին, որ նայում եք, այդ ժամանակ ինքներդ պետք է որոշեք՝ որքան, ինչ աստիճանի ամաչել, որովհետեւ  այն պահին, երբ կարող էիք պատերազմը կանգնեցնել, դա չեք արել, դա արդեն դատավճիռ է»,-հայտարարեց Էլինար Վարդանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ