News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարվել  է Հ-69, Հ-21, Մ-3, Մ-14 և Մ-16 ճանապարհների 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։  Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան: 

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագիրը մեկնարկել է 2019թ. դեկտեմբերի 4-ին։ Այս ընթացքում ավարտին են հասցվել Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերում երթևեկության բարելավման շինարարական աշխատանքները, Մ-6 ճանապարհի վրա տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման վահանակներ։ 2021 թվականին մեկնարկած Մ-2 և Մ-4 միջպետական նշանակության ճանապարհների ևս 9 վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներն այժմ ավարտական փուլում են։

Հ-69, Հ-21, Մ-3, Մ-14 և Մ-16 ճանապարհների 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. փետրվարի 22-ը։

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ