News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց առնվազն մեկ շաբաթով։

Նիստի սկզբին ակնհայտ դարձավ երկու մեղադրյալների բացակայությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հակ Ալումյանը դատարանին տեղեկացրեց, որ Քոչարյանների ընտանիքում կա կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Նախկին նախագահը թեստ է հանձնել, պատասխանն սպասվում է ժամը 5-ին։ Փաստաբանը դատարանին է ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը։

Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը կարդաց պաշտպանյալի դիմումը։ Գեւորգյանը տեղեկացրել է, որ, ինչպես իրեն խորհուրդ էր տվել դատավորը անցած նիստում, հեռակա մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժողովի եւ լիագումար նիստերին։

Մեղադրյալների բացակայության պատճառով դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց փետրվարի 1-ին։ Բայց դա եւս կարող է տեղափոխվել՝ Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքներից կախված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սիլվայի գործով» դատական նիստն անցկացվում է դռնփակ
Դատավոր Աննա Դանիբեկյանն սկսել է ապացույցների ուսումնասիրությունը...
«Սիլվայի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանին ապատեղեկացրել են
Վերաքննիչ դատարանի դատավորը ոչ մեկին ոչինչ չի ասել...
Դատարանն սկսեց «Սիլվայի գործով» ապացույցների ուսումնասիրությունը
Դատարանն սկսեց ուսումնասիրել «Սիլվայի գործով» նյութերի ապացույցները...
Այսօր «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի
Նախորդ նիստին մի քանի միջնորդություն էր ներկայացվել, որոնք դատավոր Աննա Դանիբեկյանը բարեհաջող կերպով առանց քննության թողեց...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին․ այն եւս չքննարկվեց
Խուդոյանի խոսքով՝ քրեական հետապնդումը շարունակելը նշանակում է անմեղության կանխավարկածի խախտում․․․
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց
Փաստաբանը պնդում է, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի գործընթացի մասնակիցների եւ բուն գործընթացի նկատմամբ․․․
Ամենաշատ