News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021-ին ԶՈւ-ում ոչ մարտական կորուստները որքան են եղել։ 

2021 թվականին՝ բացի սահմանին ադրբեջանական սադրանքներից, զինծառայողնների գերեվարման դեպքերից, հայկական կողմն ունեցել է նաեւ ոչ կանոնադրական հարաբերությունների մասով խնդիրներ , որոնք հանգեցրել են զինծառայողների մահվան։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ նիստում պարզվել է, որ պաշտպանության նախարարը, փաստորեն, չի տիրապետում, թե 2021-ին ԶՈւ-ում ոչ մարտական կորուստները որքան են եղել։ «Փաստացի, պետական ​​կառավարման համակարգը գնում է դեպի տեղեկատվական շրջափակում։ Ավելին, որոշակի ազդակներ են գալիս գործող իշխանությունից։ Այսպիսով, նրա համար տհաճ տեղեկությունների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական գործի հարուցման»,- հավելեց պատգամավորը։ 

Ընդդիմադիրը վստահ է, որ իշխանությունները փորձում են որոշակի հարցերի գաղտնիությունն օգտագործել իրենց նեղ շահերից ելնելով։ «Փորձում են համակարգը փակել հանրային վերահսկողությունից։ Սա լուրջ խնդիր է զինվորականների ընտանիքների համար։ Մենք գործ ունենք զինծառայողների իրավունքների խախտումների հետ, որոնք ոչ մի կերպ չեն հրապարակվում»,- նշեց Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցում ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…
Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Արտակ Զաքարյան
Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն…
Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ
Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում․․․
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական...
Արարատ Միրզոյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ...
Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում է. անդրադարձել են 44-օրյա պատերազմին
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է…
Ամենաշատ