News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչևսկիին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հաջողության լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է վարչապետի ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ