News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել այս ժամանակահատվածում իրականացված որոշ գործողությունների մասին.

1) Մեր կողմից ներկայացվել են ևս երկու դիմումներ Սահմանադրական դատարան: Առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալաանվորման ինստիտուտին, հիմնավոր կասկած հայտնի ձևակերպման որոշակիության խնդիրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին: Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը: Երկրորդ դիմումը վերաբերում է հենց ԶԼՄ ոլորտին: Վիճարկել ենք Գնումների մասին օրենքի հայտնի ձևակերպումը համաձայն որի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և Վարչապետի ի թիվս այլ ծախսերի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում:

2) Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիաճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չեն ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո հենց՝ 173189 որոշում:

3) ՊՇՌ թեստերի ծախսերի մասով ևս մեկ անգամ ուզում եմ բառացի մեջբերում կատարել ՍԴ որոշումից, որը մինչ օրս չի կատարվում Կառավարության կողմից. <<համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների

իրականացմանը նաև հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով>>: Որևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում, այդ թվում անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը և ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը: Այս մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ