News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թուրքիայի նկատմամբ Հայաստանի պահանջները ձեւակերպված են եղել պետական ​​մակարդակով: Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյան՝ իրենց բացակայությունը մատնանշած հայտարարությունը։

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանի մի շարք հայտարարությունների վրա։ Մասնավորապես, ըստ վերջինիս, Հայաստանում ոչ մի իշխանություն երբեւէ կասկածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Դա, ըստ Մինասյանի, կարող է անտեղյակության կամ պարզ անփութության արդյունք լինել. «Իսկ եԵթե դա հատուկ հնչեցված հայտարարություն է, որը մենք որպես հայոց պետականության եւ ժողովրդի դեմ ուղղված ենք գնահատում, ապա Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հերթական անգամ իրեն թույլ է տվել պետական ​​հանցագործություն կատարել։ Դա դավաճանություն է»,- ընդգծեց ընդդիմադիրը։

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռ 2011 թվականին պետական ​​հանձնաժողով էր ստեղծվել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման համար։ Դրա կազմում էին նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, կաթողիկոսը, սփյուռքի ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Հանձնաժողովը Հայաստանի անունից հռչակագիր ընդունեց, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էր. «Հանձնաժողովն արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կամքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա հետեւանքների հաղթահարման հարցում»։ Այդտեղ նշվում է նաեւ Սեւրի պայմանագիրը։ Այսինքն՝ մենք պահանջներ ենք ձեւակերպել պետական ​​մակարդակով։ Դա «Հայ Դատի» օրակարգի կարեւորագույն տարրերից է։ Այսպիսով, Ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի նկատմամբ պահանջների հարցը միայն Սփյուռքին չի վերաբերում»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ