News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 25-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը կրկին հետաձգվեց վիճաբանության պատճառով։

«Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը պաշտպանել էր նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Սակայն լարվածության պատճառով նիստը կրկին հետաձգվեց։

Նկատենք, որ նախորդ օրը եւս նույն լարված մթնոլորտն էր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վիճաբանության մեջ մտավ լրագրողների հետ։ Նրան խոսքի իրավունք տրվեց, սակայն պատգամավորը չհասցրեց կարծիք հայտնել ընդդիմության ներկայացրած թեկնածուի մասին։ «Պարոն Ալեքսանյան, ձեզ անտեսե՞նք, որ ակնհայտ վիրավորված զգաք»,- հարցրեց դահլիճում գտնվող լրագրողը։ Ավելի վաղ Ալեքսանյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել։ Մասնավորապես, նա լրագրողներին անվանել է «վերբալ մարմնավաճառներ», որոնք անցյալ տարի, ըստ նրա, կոչ են արել գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանին տանկեր մտցնել մայրաքաղաք՝ իշխանափոխության հասնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ