News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր կոմիտեն երկրորդ հնգամյա ժամկետով առաջադրել է կազմակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին (Եթովպիա): Նման որոշում են կայացրել գործադիր կոմիտեի անդամները երեքշաբթի Ժնեւում կայացած 150-րդ նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործադիր կոմիտեի քարտուղարության ներկայացուցիչը հիբրիդային ձեւաչափով անցկացված նիստում ընթերցել է այս մարմնի կողմից ընդունված որոշման տեքստը։

Հեբրեյեսուսը, ով ԱՀԿ-ում ամենաբարձր պաշտոնի միակ թեկնածուն է, կքվեարկվի Առողջապահության համաշխարհային ասամբլեայում, որը նախատեսվում է անցկացնել Ժնեւում 2022 թվականի մայիսի 22-28-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ