News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ունեցած ասուլիսում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Ստանձնելով ԱՏՁՄ-ի տնօրենի պաշտոնը, մեծ պատասխանատվությամբ իմ գործընկերների հետ միասին, նախատեսում իրականացնել բոլոր ծրագրերը։ Երկար տարիների Միությունն, ըստ էության, կատարել է երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտում առաջնորդի դերը՝ իր անդամներով, այլ ընկերություններով, որոնք մեծ դերակատարում ունեն վերջին տարիներին Հայաստանում ոլորտ զարգացման գործում», - ընդգծեց նա։

Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թվականից հետո՝ հատկապես պատերազմի արդյունքներից հետո։ Ըստ նրա՝ այսօր պետք է հավակնոտ ծրագրեր իրականացնել։

«Այսօր մեր ջանքերն ու ներգրավվածությունը, մեր երազանքները ավելի ուժեղ ու  հավակնոտ պետք է լինեն, քանի որ մենք գտնվում ենք այլ կարգավիճակում և անհնար է առանց բոլոր այն ծրագրերի վերագործարկման, որոնք մենք ունեցել ենք, առանց թռիչքի իրական հաջողություն գրանցել։ Ահա այս պատասխանատվությամբ եմ այսօր այս պաշտոնը ստանձնում և գտնում եմ, որ իմ գործընկերների հետ միասին մենք իրականացնելու ենք դա, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,- ասաց Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելովմ Րաֆֆի Քասսարջյանին:

ԱՏՁՄ–ն Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է, որում ներկայացված են հայաստանյան ՏՏ ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները։ Միությունը ներկայում 122 անդամ ունի, որոնցից 38-ը միության կազմում ընդգրկվել են 2021թ–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Պնդումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ ճիշտ չէ. աշխատողների աճ ունենք. Փաշինյան
2024-ի փետրվարին 2023-ի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք...
Ամենաշատ